Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, նշանակվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, հավանաբար մանկապիզծ Սերոբ Տեր-Պողոսյանի թափուր տեղը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Սա նշանհակում էոր միայն այն, որ իշխանությունները շարունակում են վարձահատույց լինել Նիկոյանին «Մարտի 1-ի» հանձանաժողովի աշխատանքները տապալելու դիմաց, այլև նոր ֆորմատով են օգտագործում Նիկոյանին: Լավատեղյակ աղբյուրներիփոխանցմամբ` Սամվել Նիկոյանը, որ վերջրես կես դրույքով նախագահականի լրտեսն էր, կես դրույքով էլ վարչապետի գործակալն է: Եվ Վարդան Սամվելիչին հենց հոր ծառայությունների համար են խորհրդականի աթոռին նստեցրել: Սամվել Նիկոյանի լրիվ զբաղվածությունն, այսպիսով, կազմում է դրույքուկես: Կարծիք կա, որ նա ավելի արհեստավարժ է հենց «ստուկաչի» և հատկապես վարչապետի «ստուկաչի» գործում, մի բան, որ ոչ ոք չի համարձակվի պնդել ԱԺ փոխնախագահի աշխատանքի մասով: