Մարտի 10-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա համերգ` նվիրված Աստոր Պիացոլայի 90-ամյակին, որին հանդես կգա հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
Նրա հետ ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Դիրիժորը իտալացի Ռոբերտո Մոլինելլին է։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ծնվել է 1980թ. դեկտեմբերի 26-ին Աթեսսա քաղաքում: Նա սկսել է ակորդեոն նվագել 9 տարեկանում` հետագայում մասնագիտանալով բանդոնեոնի վրա: 1993-2001թթ. նա ուսանել է Ֆ.Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում (Լանչիանո, Իտալիա)` Ս.Կալիստայի և Ց.Չակչարետտայի ղեկավարությամբ:
2007թ. նա ավարտել է first-class degree Ս.Սեսիլիայի երաժշտական ակադեմիայում (Հռոմ, Իտալիա):
Նա վարպետության դասեր է վերցրել Իտալիայում և արտերկրում: