Այս տարի 25-րդ անգամ «Ֆորբս» ամերիկյան հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս անգամ «Ֆորբս»-ի միլիադրատերերի վարկանշային աղյուսակը կրկնակի ռեկորդ է սահմանել` ավելացնելով թե ցուցակում ընդգրկված մարդկանց քանակը (1,210), և թե ընդհանուր գումարի ծավալը ($4,5 տրիլիոն): Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից ցուցակում 108 նոր անուն է ընդգրկվել:
Մինչ այս տարի միայն ԱՄՆ-ն ուներ ավելի քան 100 միլիարդատեր: Այժմ Չինաստանը ունի 115 միլիարդատեր, իսկ Ռուսաստանը` 101:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է մեքսիկացի Կարլոս Սլիմ Էլուն, ում կարողությունը կազմում է 74 միլիարդ դոլար: Նախորդ տարվա համեմատ Կառլոս Սլիմն իր կարողությունն ավելացրել է 20.4 միլիարդով: «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 56 մլրդ դոլարով երկրորդ հորիզոնականում է, երրորդը` ամերիկացի հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն է` 50 միլիարդ:
Ամերիկայի հարուստները դեռևս գերակա դիրք ունեն ընդհանուր ցուցակում, աշխարհում 3 միլիարդատերից մեկը ամերիկացի է: Վերջին ժամանակների ամենահաջողակ ամերիկացի միլիարդատերը «Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, որի կարողությունը մեկ տարում ավելացել է 238 տոկոսով: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 13,5 մլրդ դոլար:
Նշենք, որ միլիարդատերերի թվով առաջինը Մոսկվան է: Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվում է ցուցակում ընդգրկված 79 մարդ: