Մարտի 1-8-ը Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Նյու Դելի, այնուհետև` Աբու Դաբի, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Հավանաբար, անձնական հարմարավետության և անվտանգության նկատառումներով` ԱԽՔ-ն իր հետ տարել էր նաև իր տիկնոջը և Հեղինե Բիշարյանին: Փաստորեն, ԱԽՔ-ը ճարպկորեն համատեղել է հաճելին օգտակարի հետ և մարտի 8-ի առիթով հնդկական ու արաբական օրեր նվիրել իր համար ամենակարևոր կանանց: Իհարկե, ԱԺ միջոցների հաշվին: