Չինաստանի հարավ-արևմուտքում` Մյանմայի սահմանի մոտ, երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել են:
Չինաստանի սեյսմիկ ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնում` Յունան նահանգում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.8 մագնիտուտ և տարածվել է կենտրոնից 10 կիլոմետր հեռավորությամբ: