Ֆրանսիան առաջին պետությունն է, որը ճանաչել է Լիբիայի ընդդիմադիր ժամանակավոր խորհուրդը որպես երկրի լեգիտիմ իշխանություն: Այս մասին այսօր հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատակազմից:
Պաշտոնական այրերի խոսքերով` Ֆրանսիան պատրաստ է Բենղազի ուղարկել իր պաշտոնական ներկայացուցչին և ընդունել Լիբիայի ներկայացուցչին Փարիզում:
Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 17-ից երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի դեմ շարունակվող բողոքների արդյունքում ընդդիամդիրները գրավել են երկրի հյուսիսում գտնվող մի քանի քաղաքներ: Քադաֆիի վերասկողության տակ է գտնվում մայրաքաղաք Տրիպոլին: Կառավարական զորքերի և ընդդիմադիրների բախումների արդյունքում ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում, երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում: