Oպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս տեղեկություն էին ստացել այն մասին, թե Երևանի Արաբկիր վարչական տարածքի Բաղրամյան փողոցում գործում է ապօրինի հյուրանոցային տնտեսություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հարկային մարմիններում չհաշվառված և ապօրինի գործող հյուրանոց, որպես դրա փաստացի սեփականատեր է ներկայացել նույն հասցեի բնակիչ Ալիռեզա Մոհամմադի Խոսրով Աբադին: Հյուրանոցի ապօրինի գործունեությունը դադարեցվել է, հայտնում են Պետեկամուտների կոմիտեից: