Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մարտի 12-ին փայլուն մեկնարկ վերցրեց Մոնակոյում՝ «Ամբեր» արագ և կույր շախմատի մրցաշարի ընթացքում: Արոնյանն «Ամբերի» ընդանուր հաշվարկում երկու անգամ հաղթող է ճանաչվել 2008-ին և 2009-ին, և այս տարի էլ համարվում է ֆավորիտներրից մեկը:
Առաջին տուրում նա հանդիպել է Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին և պարտության մատնել վերջինիս թե արագ, թե կույր շախմատում: Ընդհանուր հաշվարկում Արոնյանը 2 միավորով կիսում է առաջին տեղը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իսրայելցի Բորիս Գելֆանդի և ադրբեջանցի Վուղար Գաշիմովի հետ, ովքեր նույնպես մեկական հաղթանակ են տարել արագ և կույր շախմատային պարտիաներում: Այսօր Լևոն Արոնյանն ուժերը կչափի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկառու Նակամուրայի հետ: Կույր շախմատի պարտիան նա կխաղա սևերով, իսկ արագը՝ սպիտակներով: