Այսօր Երևանի կենտրոնում՝ «Դինամո» մարզադահլիճից դուրս գալուց հետո, դիմակավոր մարդիկ հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի վրա և նրան տարել անհայտ ուղղությամբ:
Այս մասին Epress.am-ին հաղորդել են Հայ Ազգային Կոնգրեսից: Սամսոն Խաչատրյանի ընտանիքի անդամներն առայժմ ոչինչ չգիտեն նրա գտնվելու վայրի մասին: