ՀԺԿ-ի գրասենյակում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ անդամ, Առոջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն այսօր «Սոցիալ-տնտեսական ճգնաժամը Հայաստանում և երիտասարդության խնդիրները» թեմայով սեմինար էր կազմակերպել:
Սեմինարին մասնակցում էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիասարդական միության երիտասարդները:
Իր խոսքոի ընթացքում Մկրտչյանը նկատել է, որ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները կառավարման դպրոցի ճանապարհը չեն անցել:
«Երիտասարդների համար մեր իշխանությունները նաև պրոբլեմ են ստեղծում: Ասում են՝ լավ ծառայել ես, գնա աշխատի: Դրանով արջի ծառայություն են մատուցում երիտասարդներին, քանի որ նրանք, զբաղեցնելով բարձր պաշտոններ, բայց չունենալով բավարար հիմք` չեն կարողանում աշխատել»,- ասել է Մկրտչյանը:
Նա ընդգծել է այսօրվա երիտասարդության առջև ծառացած երեք հիմնական խնդիրները՝ նյութական, սոցիալական և մշակութային:
«Իշխանությունները խարսխված են բազեաարծիվական խնդիրների վրա, իսկ մնացած երիտասարդների խնդիրները անտեսված են: Եվ բյուջեով նույնիսկ «Բազեի» համար գումար են ամրագրել»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ «ով արծիվ չի, ով բազե չի, այլ ուղղակի երիտաասարդ է, նրա խնդիրներն անտեսված են»:
Սեմինարին մասնակից երիտասարդները ևս փաստել են, որ այսօր երիտասարդների համար խնդիր է այն, որ իրենք կարողանան հնարավությունների շրջանակներում դրսևորվեն և իր իրենց վաղվա օրը տեսնեն:
Նրանց խոսքով՝ այդ վաղվա օրը չտեսնող երիտասարդը մի օր կթողնի ու կգնա Հայաստանից, ինչը հաճախակի բնույթ է կրում այսօր: