Home / Հայաստան / Վթար Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում. կան զոհեր

Վթար Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում. կան զոհեր

Մարտի 14-ին ՝ ժամը 01.58-ին, Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկ – Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են ՎԱԶ 2121 և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տեղում զոհվել են «ՎԱԶ» ավտոմեքենաներից մեկի վարորդը, 48-ամյա Աշոտ Խաչատրյանը և ուղևորը (ինքնությունը ճշտել չի հաջողվել):

Փրկարաների կողմից զոհվածների դիակները դուրս են բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: