Անցաց ուիք-էնդին` մարտի 12-13-ին, «Cross» մարզական համալիրում ավարտվեցին IT CUP 5‑րդ ֆուտզալի մրցաշարի 2-րդ փուլի հանդիպումները:
A խմբում Epygi-ն ջաղջախիչ պարտության մատնեց GNC-Alfa թիմին 8-2: NairiSoft-ը, բաց թողնելով 3 գնդակ, խփեց 4-ը: Mentor-Beeline հակամարտության առաջին խաղակեսը ավարտվեց ոչ-ոքի 1:1, սակայն երկրորդ 20 րոպեների ընթացքում բջջային օպերատորի IT-մասնագետները 5 գոլի հեղինակ դարձան` սեփական դարպասը ընդունելով մեկը` 6-2:
Այսպիսով, Beeline-ը երկու անընդմեջ հաղթակնակ տարավ և 6 միավորով գլխավորեց խումբը, սակայն 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող Epygi-ն և Innova-ն մեկական հանդիպում բաց են թողել և ունեն 3-ական միավոր:
Synergy-ն և NairiSoft-ը երկու հանդիպումներում 3-ական միավոր են վաստակել և ընթանում են 4-րդ ու 5-րդ տեղերով:
Խմբի հետնապահներն են Mentor-ը և GNC-Alfa թիմերը` 0 միավոր 2-ական հանդիպումներում:
B խմբում առաջատար Rutel-ը երկրորդ խաղում նույնպես խոշոր հաշվով հաղթանակ է գրանցել` Unicomp-ի խփաց 1 գնդակին պատասխանելով 10-ով:
Synopsys SG-ի YeTRI թիմերի չափազանց լարված պայքարը ունեցավ տրամաբանական ավարտ` 5-5:
Credence-ն ամրապնդեց առաջին փուլի 3 միավորը երկրորդ հաղթանակով` պարտության մատնելով Macadamian-ի ընտրանուն 7-6:
Rutel-ն ու Credence-ը 6-ական միավորներով գլխավորել են աղյուսակը: Առաջատարներին հասնելու լավ շանսեր ունի մեկ խաղ անցկացրած և 3 միավոր վաստակած Altacode-ը:
Synopsys SG-ն մեկ խաղից հետո 1 միավորով 4-րդն է, YeTRI նույնքան նույն միավորը վաստակել է երկու խաղերում:
Իրենց խաղը դեռ չեն գտել Macadamian-ը և Unicomp-ը` 0 միավոր երկու խաղում:
C խմբի ակնհայտ ֆավորիտները կրկին ջաղջախեցին հակառակորդներին` Questrade/epress.am – LSoft 16-2, Synopsys Virage – Mersoft 8-0:
Synopsys SEG-ն բաց է թողել երկրորդ փուլը, սակայն շնորհիվ Instigate-ի և Boomerang-ի 2-2 ոչ-ոքիի 3 միավորով 3-րդ տեղում է:
Boomerang-ը իր 1 միավորը վաստակել է երկու խաղերում: Mersoft ու LSoft «եղբայրները» երկուական հանդիպումից հետո միավոր չեն վաստակել:
D խմբի առաջին և եկրորդ տեղերում են մնացել Virtual Solution-ը, որը հաղթել է SCDM-ին 7-3, և VivaCell-MTS-ը` պարտության մատնելով Synopsys AMSG-ին 5-2:
Երրորդ տեղում ընթացող Hylink-ն իր առաջին հանդիպումը Web-ի հետ ևս հաղթանակով ավարտեց 7-2:
Web-ը չկարողացավ կրկնապատկել առաջին փուլի հաջողությունը և 3 միավորով չորրորդ տեղում է: Firmplace-ը դեռ մեկ խաղ է անցկացրել և ունի 0 միավոր: Նույնքան են վաստակել 2-ական խաղերում SCDM-ը ը Synopsys AMSG-ն:
3-րդ փուլը կկայանա մարտի 19-ին և 20-ին:
Հիշեցնենք, որ խմբային փուլից հետո յուրաքանչյուր խմբի 7 մասնակիցներից 4-ը կանցնեն 1/8 եզրափակիչ: