Գերմանական KfW ընկերությունը պատրաստ է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցել քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում:
«Մենք շատ ենք կարևորում պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը: Քաղաքային տնտեսության ոլորտներ կան, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել, մասնավորապես, աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները»,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Վարկային և ներդրումային ծրագրեր ներգրավելու շրջանակում, քաղաքապետն ուշադրություն է հրավիրել Երևանում վերելակային տնտեսության բարելավման հարցին:
Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպությունը առաջիկայում կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: