Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր կուսակցության անդամների համար մրցույթ է հայտարարել լավագույն քարոզչական կարգախոսի համար:
Անցյալ շաբաթվա ընթացքում կուսակցության էլեկտրոնային հասցեին 500-ից ավելի կարգախոսների տարբերակով նամակներ են եկել: Կարգախոսներ են ստացվում նաև բջջային հաղորդագրության տեսքով:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ապրիլի 8-ին: Առաջին տեղը գրաված մասնակիցը Ipad կստանա, երկրորդը` լեփ-թոփ, երրորդը` նեթբուք: Իսկ գլխավոր մրցանակը կլինի նախընտրական քարոզարշավի շրջանակներում 1 օր կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջայցին մասնակցությունը: