«Հայկական ժամանակ» օրաթերթը խանութներից տեղեկություններ է ստացել, որ երեկ թանկացել է խանութներին մատակարարվող կարագը: Նորզելանդական կարագի 25 կիլոգրամանոց տուփի մեծածախ գինը բարձրացել է 5 դոլարով. Յուրաքանչյուր կիլոգրամը` 75 դրամով:
«Անքոր» տեսակի կարագի 10 կգ-անոց տուպի մեծածախ գինը բարձրացել է 2 դոլարով: Անցած շաբաթվա վերջին բարձրացել են հնդկաձավարի, ոլոռի, ձավարի, հավի բդի մեծածախ գները: Ուշագրավ է, որ թանկացումները շարունակվում են դրամի համեմատական կայուն փոխարժեքի պայմաններում: