Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել Պետդումայի նախկին պատգամավոր, լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Եղիազարյանի տան կալանքի մասին որոշումը, ինչպես նաև վերջինիս պատկանող «Դաև պլազա» հաստատության առգրավումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գարծակալությունը:
Մոսկվայի պետական դատարանը չի բավարարել նաև Եղիազարյանի գործով վկա ոմն Նատալյա Ստեփանովայի բողոքը:
Կինը պահանջում էր տան կալանքի մասին վճիռը անօրինական համարել, քանի որ տվյալ բնակարանը վճռի ընդունման ժամանակ պատգամավորի սեփականությունը չէր համարվում, այլ պատկանում էր իրեն:
Միաժամանակ, դատախազը դատարանում պարզաբանել է, որ տան կալանքի ժամանակ դատարանին սեփականության գրանցման մասին փաստաթղթեր էին ներկայացվել: Համաձայն փաստաթղթերի, Ստեփանովան բնակարանն ավելի ուշ է գնել: Այսպիսով, համաձայան դատարանի որոշման, հաստատությունը մնում է կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2010-ի հունվարի 31-ին Մոսկվայի դատարանը որոշում էր կայացրել ազատազրկման ենթարկել պատգամավորին: Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 3 մասի համաձայն (առավել մեծ չափերի դրամաշորթություն):