Home / Հայաստան / «Ժառանգության» պատգամավորները չեն գնացել հարցաքննության

«Ժառանգության» պատգամավորները չեն գնացել հարցաքննության

«Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էին Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության, սակայն չեն ներկայացել, քանի որ ուղարկված ծանուցագրում նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով են հրավիրվում: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը:

Պատգամավորները քննիչին գրություն են ուղարկել` նշելով, թե ուղարկված փաստաթուղթը չեն կարող դիտարկել որպես ծանուցում: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն քրգործ է հարուցել մարտի 3-ին կառավարության շենքի առջև տեղի ունեցածի կապակցությամբ`«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ»: