Ադրբեջանական կողմը համաձայնել է Հայաստանին հանձնել մեկ քաղաքական անձի, հայտնում է Trend գործակալությունը` հղում կատարելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի քարտուղար Իլահ Հուսեյնովին:
Քաղաքացիական անձի անունը չի հրապարակվում:
Մարտի 14-ին հայկական կողմը ևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին էր փոխանցել իր պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ կողմերը, քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը, պայմանավորվել էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: