Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպմանը քննարկվել են Սոչիում մարտի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրեց շփման գծում ադրբեջանական կողմից կազմակերպվող շարունակական սադրանքների և զինդադարի խախտումների վրա` նշելով, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացում դրական մթնոլորտի ձևավորմանը և հավելեց, որ եթե Ադրբեջանը համաձայնություն տար ընթացքում Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության կողմից վերջին երկու տարվա ընթացքում հնչող կոչերին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ամրապնդել զինադադարի ռեժիմը, դա կնպաստեր խաղաղ գործընթացի առաջընթացին:
Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրեցին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, հաղորդում են ԱԳՆ-ից: