Home / Հայաստան / Ռուսաստանը ֆավորիտ է, բայց Հայաստանը կարող է ջարդել մրցակցին. Խորեն Հովհաննիսյան

Ռուսաստանը ֆավորիտ է, բայց Հայաստանը կարող է ջարդել մրցակցին. Խորեն Հովհաննիսյան

Եթե Հայաստանի հավաքականի խաղը ստացվի, ապա այն կարող է ջարդել նաև Ռուսաստանի հավաքականին:

Այս մասին «Советский спорт» ռուսաստանյան օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

«Ամեն դեպքում, խաղի ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է: Բոլորը Հայաստանում երազում են, որպեսզի մրցաշարի ավարտից հետո Հայաստանը պահպանի այսօրվա դիրքերը, բայց եթե իրատես լինենք, ապա անգամ երրորդ հորիզոնականը մեր հավաքականի համար հաջողություն կլինի: Չնայած անգամ Լատվիայի հավաքականն է դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ 2004-ին: Իսկ ի՞նչն  է մեզ խանգարում կրկնել այդ երկրի հաջողությունը», – ասել է Հովհաննիսյանը: