Home / Հայաստան / «Յուրի Գագարին. Մարդկության առաջին թռիչքը դեպի տիեզերք» ցուցահանդեսը Երևանում

«Յուրի Գագարին. Մարդկության առաջին թռիչքը դեպի տիեզերք» ցուցահանդեսը Երևանում

Երևանում մարտի 18-ին`ժամը 17:00-ին, մշակույթի և գիտության Ռուսաստանյան կենտրոնում տեղի կունենա «Յուրի Գագարին. Մարդկության առաջին թռիչքը դեպի տիեզերք» ֆոտոցուցահանդեսի բացումը` նվիրված առաջին անգամ տիեզերք իրականացված թռիչքի 50 ամյակին:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 48 լուսանկարներ, որոնք պատմում են Յուրի Գագարինի և Սերգեյ Կորոլյովի, տիեզերագնացներին թռիչքի համար նախապատրաստող կենտրոնի և առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի մասին: Լուսանկարներում հնարավոր կլինի տեսնել այլ տիեզերագնացների` Խորհրդային Միության  հերոսների: Հանդիսատեսը կկարողանա տեսնել այն տունը, որտեղ ծնվել է ապագա տիեզերագնաց Յուրի Գագարինը: Ցուցահանդեսը հիշեցնում է այն ժամանակների մասին, երբ թռիչքները դեպի տիեզերք դեռևս անսովոր երևույթ էին:

Ֆոտոցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 21-ը, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցչության մամլո ծառայությունը: