Ընդդիմության հանրահավաքի մասնակիցների` Ազատության հրապարակ մտնելու փաստը մեկնաբանել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 3-րդ օրն է` գտնվում է այնտեղ:
Նրա խոսքով` ժողովուրդը երկար ընդմիջումից հետո մտավ իրեն պատկանող Ազատության հրապարակ, այս օրը պատկանում է բոլոր հայերին և ազդարարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հաղթանակի սկիզբը:
Այս պահին բոլորը պետք է վճռականություն ցուցաբերեն և, «մեր ժողովրդին վերադարձնելով իշխանությունը` այս տարվա ընթացքում, առաջիկա ամիսների ընթացքում կերտենք քաղաքակիրթ եղանակով իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համալիր կարգ», ասել է «Ժառանգության» առաջնորդը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը հասկանան, որ մեր ժողովուրդն այսօր գտնվում է ծայրահեղ արմատական պայքարի մեջ:
Նշենք, որ նրա խոսքից հետո մարդիկ սկսեցին վանկարկել «Բրավո»: