«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը (THY) 1,5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է թուրքական Yeni Safak օրաթերթը:
Նշենք, որ THY-ն արդեն հանդիսանում էր «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորը:
Yeni Safak-ի հաղորդմամբ`թուրքական ընկերության անունը, գրված է լինելու «Շախտյորի» շապիկների վրա:
Հիշեցնենք նաև, որ THY-ը 2010 թվականի վերջին պայմանագիր էր կնքել ամերիկացի բասկետբոլային աստղ, «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի խաղացող Քոբի Բրայանտի հետ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել թիմի հայ երկրպագուների շրջանում, ովքեր նամակներ էին գրում Բրայանտին` հորդորելով խզել պայմանագիրը մի երկրի ընկերության հետ, որը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: