Տուրիստական skyscanner.net որոնողական կայքը կազմել է աշխարհի ամենագարշահոտ քաղաքների ցուցակը:
Առաջին տեղում է հայտնվել Կանկունը: Այստեղ Մեքսիկայի իշխանություններն արդեն մի քանի տարի է չեն կարողանում կարգավորել կոյուղային համակարգը, որը պղտորում է քաղաքային օդը:
Վարկանշային աղյուսակի մշտական մասնակիցն է Վենետիկը, որն այս անգամ հայտնվել է երկրորդ տեղում: Վենետիկի հնամյա, գեղատեսիլ ջրանցքները, որոնք բազմաթիվ երազկոտների և ռոմանտիկների այս քաղաք են բերում, իրականում տհաճ հոտի աղբյուր են հանդիսանում, հատկապես տաք եղանակին:
Վարկանշային աղյուսակի բրոնզե մրցանակակիր է դարձել նորզելանդական Ռոտորուան, որի տհաճ հոտը պայմանավորված է քաղաքի մոտ անդադար բլթբլթացող տաք ջրերից: Ջրի բուժիչ հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Սակայն տեղի բնակիչները կատակում են, որ տանից հեռու գտնվելով, իրենց բավարար է ընդամենը լոբի կամ սիսեռ ուտել, որպեսզի ողջ գիշեր հայրենի քաղաքի հոտը զգան:
Բրիտանական Սենթ Հելեն Օքլենդը հայտնվել է այս վարկանշային աղյուսակում շնորհիվ սոխի հակառակորդների, որը դարեր շարունակ աճեցվում է հենց այս փոքրիկ քաղաքում: Սոխի ագարակներն այստեղ ամենուր են, և «իրենցականներին» օքլենդցիները կարող են ճանաչել աշխարհի ցանկացած վայրում:
Շնորհիվ բուրգունդյան էպուաս պանրի արտադրության, որը հայտնի է իր սուր հոտով, այս ցուցակում է հայտնվել նաև ֆրանսիական Կոտ դ’Օր քաղաքը: Տեղեկություններ կան այն մաիսն, որ տեղաբնակ տղամարդիկ հազվադեպ են հետևում ոստքերի և թևատակերի հիգիենային` ամեն ինչի մեղքը գցելով բուրգունդյան պանրի վրա: