Թուրքիայի Քըրիքքալ քաղաքի իշխանությունները որոշել են յուրօրինակ հարսանեկան արարողություն անցկացնել: Ամուսնացողը 90-ամյա Ալիյա Ալբայրաղն էր:
Հարսանեկան արարողություն անցկացնելու գաղափարը ծագել է Ալիյայի թոռների և ծոռների մոտ: Ավելի քան 70 տարի առաջ նա փախել էր իր սիրեցյալ Մովլուդ Ալբայրաղի հետ, ով ներկայումս նույնպես 90 տարեկան է: Երկար տարիների ընթացքում պաշտոնապես նրանք գրանցված չեն եղել: Օգտվելով Նովրուզ Բայրամի գալիք տոնակատարությունների առիթից` զույգի սերունդները որոշել են նման անսովոր նվեր մատուցել իրենց: