«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում: Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իրեն լավ է զգում, իսկ լրագրողների հետ պատրաստ է շփվել այսօր կեսօրին, ինչպես և նա հայտարարել էր երեկ:
Նշենք, նաև, որ երեկվանից Ազատության հրապարակում սկսվել է Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու ստորագրահավաք: Մինչ այս պահը 250 ստորագրություն է հավաքվել: Մարդիկ թղթի վրա նշում են իրենց անունը, ազգանունը և հեռախոսահամարը: