Հայաստանցի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոնակոյում անցնող կույր և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարի 7-րդ տուրում հաջող հանդես եկավ: Արոնյանը սպիտակներով կույր պարտիայում հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ արագ շախմատում սպիտակներով ոչ-ոքի խաղաց նրա հետ:
Չնայած Գելֆանդի հետ պարտիաներում հաջողությանը, Արոնյանին ևս կես միավորով մոտեցավ նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով երկու անգամ հաղթեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին:
Այժմ ընդհանուր հաշվարկում Արոնյանը առաջատար է 10 միավորով, իսկ ահա Կառլսենը հետ է մնում հայաստանցի գրոսմայստերից կես միավոր: Երրորդը հնդկաստանցի Վիշվանաթան Անանդն է, ով վաստակել է 8 միավոր:
Նշենք, ոչ Արոնյանը 5,5 միավորով լավագույնն է նաև կույր շախմատի անհատական հաշվարկում, իսկ ահա արագ շախմատում առաջինը Մագնուս Կառլսենն է՝ 5,5 միավոր: Նրան մեկ միավոր զիջում է Արոնյանը: