Home / Հայաստան / ԱՄՆ-ում Ղուրանը «մահապատժի» են դատապարտել և այրել

ԱՄՆ-ում Ղուրանը «մահապատժի» են դատապարտել և այրել

Ֆլորիդա նահանգի եկեղեցիներից մեկի քահանան այրել է Ղուրանի նմուշներից մեկը, հաղորդում է AFP գործակալությունը:

Ղուրանի հրկիզման արարողությունն անցկացրել է քահանա Ուայն Սապը` իր գործընկեր Թերի Ջոնսի ղեկավարությամբ, ում ել հենց պատկանում է մահմեդականների սուրբ գրքի այրման գաղափարը:

Ինչպես հաղորդել է Ջոնսը, մարտի 20-ին ինքն ու իր համակիրները իմպրովիզացված դատ են անցկացրել Ղուրանի նկատմամբ: Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո, «ատենակալները» գիրքը մեղավոր են ճանաչել բազմաթիվ հանցագործությունների մեջ և մահապատժի են դատապարտել: Սապը վառելիք է լցրել գրքի վրա, դրել է այն մետաղական աղբամանի վրա և այրել: Այս ամենը տեղի է ունեցել Ֆլորիդայի Հայնսվիլ քաղաքի եկեղեցում:

Այս գործողություններին հետևել է մոտ 30 մարդ: Գործակալության տվյալների համաձայն, տեղի բնակիչներն ու լրագրողները առհամարհել են այս արարողությունը: Այդուհանդերձ Ջոնսը Ղուրանի այրումը բացառիկ իրադարձություն է համարում:

Ջոնսն առաջին անգամ հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում 2010-ի ամռանը, երբ առաջարկել էր սեպտմեբերի 11-ը հայտարարել «Ղուրանի հրկիզման օր»: Սակայն նախաձեռնությունը ամերիկացիների վրդովմունքն էր հարուցել և նա ստիպված էր եղել հրաժարվել նախաձեռնությունից: