10 օր առաջ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո քարտուղար Արամ Անանյանին գրավոր հարցեր է ուղարկեկ` նրա հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ ինքը դրանք կփոխանցի վարչապետին, ապա օրաթերթին կուղարկի նրա պատասխանները.
«Այս օրերի ընթացքում բազմիցս զանգահարել ենք Անանյանին, սակայն ոչ նրա բջջային, ոչ էլ քաղաքային ու աշխատանքային հեռախոսահամարներին այդպես էլ պատասխանող չեղավ: Ուստի մեզ մնում է տպագրել ՀՀ վարչապետին ուղղված մեր հարցադրումները` ըմբռնումով մոտենալով դրանց չպատասխանելու իրողությանը:
Եվ այսպես.
Արտաշես Ավետիսյանը, որն աշխատում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում և միաժամանակ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայրն է, մեղադրվում է այն բանում, որ բազմիցս զանգահարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե և կեղծ տեղեկություն է հաղորդել այն մասին, թե իբր ՊԵԿ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված : «Չի»-ն մի քանի անգամ իր հրապարակներով անդրադարձել է այս զավեշտալի պատմությանը: Հարց. Ինչպե՞ս է վարչապետը շարունակում հանդուրժել Արտաշես Ավետիսյանին մի գերատեսչությունում, որը գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետի անմիջական ղեկավարության ներքո:
Եվ երկրորդ. Սերոբ Տեր-Պողոսյանի աղմկահարույց պատմության բացահայտումից ժամեր անց ՀՀ վարչապետն արձագանքեց` իր անձնական բլոգում համապատասխան գրառում թողնելով:
Հարց. Ինչո՞ւ է նա այս դեպքում լռում:
Անկեղծ ասած, վարչապետի լռությունն արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս»: