Այսօր` ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության սրահ «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքի շրջանակներում հրավիրված է վավերագրական կինոյի ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը:
Ռեժիսորն անձամբ ներկայացնելու է իր` «Հասցեն` Հայաստան» /36 րոպեանոց/ և «Դհարմայի Անիվը` Թեղուտ» /10 րոպեանոց/ վավերագրական կինոնկարները, որին հաջորդելու է քննարկում-բանավեճ հանդիսատեսի հետ:
Առաջին ֆիլմը պատմում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին, որը 2008 թվականին Դրեզդենում անցկացված 38-րդ Շախմատային Օլիմպիադայում երկրորդ անգամ անընդմեջ արժանացավ չեմպիոնի կոչման:
Երկրորդ ֆիլմը պատմում է Թեղուտի անտառների բնապահպանական խնդրի մասին: