Home / Հայաստան / Որ հարցերին չի ցանկացել պատասխանել ՀՀ փոխոստիկանապետը

Որ հարցերին չի ցանկացել պատասխանել ՀՀ փոխոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին և հրաժարվել է պատասխանել լրագրողներին հուզող որոշ հարցերի` նշելով, որ դրանք չեն վերաբերում բարեփոխումներին: Նա խորհուրդ է տվել այդ հարցերը տալ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:

Մասնավորապես, Օսիկյանը չի ցանկացել խոսել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի մասին:

Օսիկյանին նաև հարցրել են, թե արդյոք ոստիկանությունն ունի տեղեկություն, որ կիրակի կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրություններից հետո Արմավիրի ոստիկանապետը ծեծել է քաաղքապետի թեկնածուներից մեկին: Այդ հարցը նույնպես անպատասխան է մնացել:

Փոխոստիկանապետը չի ցանկացել խոսել նաև այն մասին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում և ինչու են ոստիկանները կոտրել «Ժառանգության» անձրևանոցը: