Home / Հայաստան / Ստորագրահավաք Վանաձորում` ի պաշտպանություն Սամսոն Խաչատրյանի

Ստորագրահավաք Վանաձորում` ի պաշտպանություն Սամսոն Խաչատրյանի

Վանաձորում  ստորագրահավաք  է սկսվել ի պաշտպանություն քաղբանտարկյալ, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը.

«Երեկ Հայ ազգային կոնգրեսի Վանաձորի գրասենյակի համակարգող, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանից տեղեկացանք, որ մարտի 17-ին Երևանում կայացված հանրահավաքից հետո Վանաձորում դադարեցվել են բողոքի ակցիաները, պիկետները` ի պաշտպանություն վանաձորցի բռնցքամարտիկի և սկսվել է ստորագրահավաք, որին միանում են բոլոր այն քաղաքացիները, որոնք կողմ են Սամսոն Խաչատրյանի ազատությանը: Մանուկյանն ասաց, որ ստորագրահավաքը նաև Երևանից հեռու ապրող քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրացնելու նպատակ ունի: Հավաքված ստորագրությունները վանաձորցիները պատրաստվում են ակցիայի շրջանակներում փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն»: