Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանին և Հովհաննիսյանին խնդրում են հեռանալ կրոնական կատեգորիաներից

Տեր-Պետրոսյանին և Հովհաննիսյանին խնդրում են հեռանալ կրոնական կատեգորիաներից

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա պարզաբանման մասին, թե ինչու ինքը մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննսիյանին չի մոտեցել:

«Ես կուզենայի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հեռակա բանավեճը չծավալվեր աստվածաբանական, եկեղեցական սկզբունքների շուրջ: Դա երկուսին էլ պատիվ չի բերում, որովհետև ես իրենց առաջին հերթին վերաբերվում եմ որպես երկրի առաջին նախագահի և առաջին արտգործնախարարի, և կուզեի, որ նրանց` թեկուզ հեռակա շփումը կամ դիմակայությունը քաղաքական ձևակերպումների շուրջ լիներ: Հոգևոր կատեգորիաների շուրջ մեկնաբանություններ կուզենայի լսել հոգևորականներից: Քաղաքական չէ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը», – ասել է Սուրենյանցը: