Շաբաթ օրը` մարտի 26-ին, Եղվարդում կկայանա «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» հասարակական միջոցառումը, որը կազմակերպվում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից` Եղվարդի Օրհուսի կենտրոնի և «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի աջակցությամբ:
Միջոցառման օրը տեղի կունենան մի շարք միջոցառումներ, ինչպես, օրինակ, հանդիպում Եղվարդի հեծանվորդների հետ, հեծանվարշավի կանոնների ներկայացում, տեսանյութի դիտում Օրհուսի կենտրոնում, հեծանվարշավի մեկնարկ Եղվարդի քաղաքապետարանի բակից, հեծանիվ վարելու վարժանքներ, Եղվարդում Երիտասարդական զբոսայգու ստեղծման վերաբերյալ ստորագրահավաք, և օրվա վերջում տեղի կունենա «Բլյուզ Բենդ»-ի մասնակցությամբ ռոք համերգ: