Արգենտինական «Խուվենտուդ Կաթոլիկա» և «Սպորտիվո Լագունա Լարգա» ֆուտբոլային ակումբների հանդիպումը սկանդալով է ավարտվել, հաղորդում է sport.rbc.ru-ն:
Ինչպես հաղորդում են արգենտինական ԶԼՄ-ները, «Խուվենտուդ Կաթոլիկա»-ի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսի ընթացքում հարձակվել են գլխավոր մրցավար Ուգո Վեգուի վրա, ով խաղացողներից մեկին կարմիր քարտ էր ցույց տվել: Ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին, ինչի արչդյունքում վերջինս գրեթե կորցրել է գիտակցությունը:
Արդյունքում լուրջ առողջական խնդիրներից հրաշքով փրկված Վեգան հայտարարել է, որ իրեն ոչ միայն ձեռքերով, այլ նաև ոտքերով են հարվածել, և որ ինքն իրոք վախեցել էր:
Ուշագրավ է այն փաստը, որ «Խուվենտուդա Կաթոլիկա» ակումբի նախագահ Ալեխանդրո Ագիրեն պաշտպանել է իր ֆուտբոլիստներին, նշելով, որ նրանք հոգնել էին մրցավարի կողմնակալությունից: