Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաև այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը: