Մարտի 27-ին, ժամը 02:00-ին Հայաստանի Հանրապետությունում ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ կտանեն: Այսպիսով, համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի մեր երկիրը անցնում է ամառային ժամանակի: Անցումը տեղի է ունենում յուրաքանչյուր մարտ ամսվա վերջին կիրակի օրը: