«Ֆուկուսիմա-1» ճապոնական ԱԷԿ-ի ճառագայթումը գերազանցում է թույլատրելի սահմանը 1250 անգամ: Այս տվյալները հրապարակել է Ճապոնիայի ատոմային էներգետիկայի գործակալությունը մարտի 26-ին, հաղորդում է AFP-ն:
Tokyo Electric Power Company ԱԷԿ-ը հետազոտել է «Ֆուկուսիմա-1»-ից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող ծովի ջուրը, ինչի արդյունքում պարզվել է, որ ռադիոակտիվ յոդ-131-ի քանակությունը ջրի մեջ գերազանցում է թույլատրելի սահմանը 1250,8 անգամ: NHK հեռուստաալիքը հստակեցնում է, որ ջրի հետազոտությունը կատարվել է էներգաբլոկից 300 մետր հեռավորության վրա:
Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորների սառեցման համակարգերը շարքից դուրս էին եկել: Ատոմակայանում պարբերաբար պայթյուններ էին գրանցվում: ԱԷԿ-ից 20 կմ շառավղի վրա ապրող բոլոր մարդիկ տարհանվել էին: