2011 թվականի մարտին Հայաստանի քաղաքացին, գտնվելով Վոլգոգրադի մաքսային ծառայության աշխատակցի աշխատասենյակում, մոտ 1500 ռուբլի (մոտ 50 ԱՄՆ դոլար) կաշառք է փոխանցել նրան` բժշկական սարքավորման մաքսային ձևակերպման գործընթացի արագացման համար:
«Ալֆ-Վոլգոգրադի» փոխանցմամբ` գումարը փոխանցելուց անմիջապես հետո հայաստանցին բերման է ենթարկվել: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: