Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը տպագրել է Նիկոլ Փաշինյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին մասին հոդվածը, որը գրվել է «Արթիկ» ՔԿՀ-ի մենախցում: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Բուշի՝ ժարիտ արած տոտիկը, բուդը այսինքն, հենց նոր կերած Ռաֆիկը ոսկորը կրծելիս՝ քրճիկները ատամի տակ կռթկռթացնելով, խորը հիասթափություն ապրեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի որոշ դրվագների կապակցությամբ, գխտաց ու փոխեց ալիքը. Ոադիոյի: Հիասթափություն արտահայտեցին նաև նրանք, ովքեր հանրահավաքից առաջ էլ էին սոված, հետո էլ։ Մարտի 17-ի։
Կարդացեք թերթերը, լսեք մեկնաբանությունները և կհամոզվեք. բոլորը գիտեն, թե ինչ պետք է անի Հայ ազգային կոնգրեսը։ Բոլորը գիտեն, բացի, փաստորեն, Հայ ազգային կոնգրեսից։ Հայ ազգային կոնգրեսը չգիտի, օրինակ, որ ինքը վաղուց փլուզված պիտի լիներ, նրա ղեկավարած շարժումը՝ մարած։ Երրորդ բևեռը քանդուքար արած պիտի լիներ ավազակապետությունը, «Ժառանգությունը» պիտի մարտահրավիրած լիներ ազգի միացումի ամբողջագիտության, պահանջատիրության դրոշակի կոթը՝ ի նշանավորումն գամքի է և հավադամքի հավերժական նվիրումի։ Ամեն:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։ Իշխանությունը,
«Ժառանգություն» -Դաշնակցությունն անհամբեր սպասում էին, թե երբ է պրծնելու, ավարտվելու, վերջանալու Հայ ազգային կոնգրեսը, որ իրենք, ի վերջո, անլիարժեքության իրենց բարդույթը հաղթահարելու հնարավորություն ունենան։ Իսկ Կոնգրեսը «անամոթաբար» բռնանում ու անում է այն, ինչ մտնում է ոչ թե ուրիշի, ոչ թե ուրիշների, այլ սեփական ծրագրերի, գաղափարների, ռազմավարության և մարտավարության մեջ։
Մարտի 17-ի հանրահավաքում ոմանք նահանջ տեսան Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ։ «Բռնացրել» են. Լևոն Տեր-Պեարոսյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն` հայտնի շրջանակների տրամաբանությամբ, ամեն հանրահավաքում, ամեն հանրահավաքի սկզբում և վերջում, ցանկալի է՝ հանրահավաքում հնչող բոլոր ելույթներից առաջ և հետո՝ Լևոն Տեր– Պետրոսյանը պետք է հատուկ հայտարարությամբ հանդես գա. «Ինչպես Արամ Սարգսյանի ելույթից առաջ, այնպես էլ Արամ Սարգսյանի ելույթից հետո ես պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»։Եվ այսպես՝ ամեն ելույթից առաջ և հետո՝ էլ չեմ ասում ցանկացած հանրահավաքի։
Հայ ազգային կոնգրեսի գոյությունն իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ է, օրինական իշխանության հաստատման պահանջ։ Հայ ազգային կոնգրեսը, ահա, ի տարբերության այլ քաղաքական ուժերի, ոչ միայն պահանջում է, այլև լուծումների տարբերակներ Է առաջ քաշում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթները ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ։ Հայաստանի առջև առկա գերագույն քաղաքական խնդիրը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, և հաղթահարման բանաձևերը կարող են ենթարկվել որոշակի սրբագրումների։ Եվ, ի դեպ, Հայ ազգային կոնգրեսը հենց սրա շնորհիվ չի փլուզվել և չի մարել` ի հեճուկս կանխատեսումների։ Կոնգրեսը կարողանում է ընկալել քաղաքական իրավիճակի ամենանրբին փոփոխությունները և արձագանքել դրանց։ Սա օգնում է նրան լինել ադեկվատ, համարժեք։ Համարժեք լինել քաղաքական, պետական մակարդակում։ Սա նշանակում է առնվազն մեկ բան. երբ դու պայքարի խաղի կամ ճակատամարտի մեջ ես հակառակորդի, պայմանական հակառակորդի հետ` պետք է ի վիճակի լինես նրա մանևրով պատասխանել համապատասխան մանևրով, տրյուկին՝ տրյուկով, գրոհին՝ գրոհով։ Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը այս խնդիրը փայլուն կերպով են լուծում՝ հաշվի աոնելով ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական նպաստավոր եւ աննպաստ գործոնները։ Թուլացող և ահագնացող միտումները։ Հնարավոր և անհնար կոմպրոմիսները։
Վերջապես, Հայաստանում ձևավորվել է քաղաքական ուժ, որ քաղաքականաթյուն է անում և թույլ չի տալիս, որ (այլոց) քաղաքականությունն իր հետ անի՝ ինչ ուզենա։ Ի վերջո, Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժ, որ ադեկվատ է իրավիճակին և մանևրունակ` իրավիճակի նկատմամբ։ Ի վերջո, Հայաստանում ձևավորվել է քաղաքական ուժ, որ ի վիճակի է քաղաքական այնպիսի պրոցեսներ հարուցել, որոնք ավելին են, քան բեղեր թրաշելը, թևատակերն էպիլյացիա անելը կամ վրան տեղադրելու շուրջ համազգային միացումի տիեզերական քննարկումներ հարուցելը։ Գեներալ դը Գոլը ազատագրեց Փարիզը, բայց չկարողացավ այնտեղ վրան տեղադրել:
Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր ցանկացողները, անկախ նրանից, թե ես կամ որևէ մեկը որքան շատ ենք հարգում այդ ցանկացողներին, պետք է ելույթի հնարավորություն ունենան Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքում: Իսկ ինչ պետք է ասեն նրանք այդ ելույթում, արդյոք այդ ասելիքը և անելիքը հակասելո՞ւ է Կոնգրեսի ռազմավարությանն ու մարտավարությանը: Իհարկե, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև այս կամ այն ուժը հանրահավաք անում է իր ուղեգիծը ուրվագծելու, հայտարարելու համար, և եթե որևէ հանրահավաքում իրար հակասող մի քանի ուղեգիծ է հրապարակվում, դա արդեն զավեշտ է, ոչ թե հանրահավաք: Եթե որևէ մեկը որևէ բան ունի ասելու, որը հակասում է Կոնգրեսի քաղաքականությանը, ուրեմն նա պետք է սեփական հանրահավաքը հրավիրի և ասի իր ասելիքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ Կոնգրեսը տանջվել-տառապելով, ձերբակալվել-բերման ենթարկվելով պետք է հանրահավաք կազմակերպի, որպեսզի ուրիշները գան, հանդիսավոր ու անաշխատ ամբիոնի առաջ կանգնեն և ասեն. «Ժողովուրդ ջան, գի՞տեք ինչ. էս, ինչ որ կոնգրեսականները ասացին, էդ լրիվ սքի ա: Ճիշտը բեղերը թրաշելն ա»: Չի լինում այդպես, չի կարելի այդպես: Հայ ազգային կոնգրեսը անում է այն, ինչ պետք է անի, ընդ որում` զարմանալի ճշգրտությամբ: Եվ որևէ կասկած չկա, որ դա հաղթական մարտավարություն է: Նրանք, ովքեր Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը հարմարվողականության, անվճռականության, թուլության կամ իշխանության հետ սիլիբիլիների նշան են համարում, մարմնավորում են Աստվածաշնչի հայտնի խոսքերը. «Պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, պիտի լսեք, պիտի լսեք և պիտի չիմանաք»»: