«Հրանտ Դինքի գործը» գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշը «Մեթին Գյոքթեփե» լրագրողական մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել «Հրանտ Դինքի գործով եվրոպական դատարանների վերջին որոշումը» հոդվածի համար:
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Հրանտ Դինքի ընկերներ Ահմեդ Շիքին և Նեդիմ Շեներին` «Կարմիր ուրբաթ, Դինքի մատիտը ո՞վ կոտրեց» գրքի հեղինակին: Վերջիններս ձերբակալված են «Էրգենեկոնի» գործի մասին հեղինակած գրքերի պատճառով:
Հաղթողները կպարգևատրվեն ապրիլի 10-ին Թուրքիայի Լրագրողների ասոցիացիայի կողմից: