Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի` քիչ առաջ ստորագրած հրամանով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Գառբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վերչության պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ներքին անվտանգության վարչության պետ գնդապետ Արտյոմ Բաբաջանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ, հայտնում է lragir.am-ը` հղում կատարելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: