Home / Հայաստան / «Ձեր դեմ խաղ կա». Որն էր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառը

«Ձեր դեմ խաղ կա». Որն էր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառը

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլ-ակցիայի պատճառը նշվել է վերջինիս ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում:

Հակոբյանը հիշեցրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլից առաջ ելույթը նվիրել էր երկրում տիրող իրավիճակին և նշել, որ փետրվարին իշխանական կոալիցիայի կողմից հուշագրի ստորագրումը մեսիջ էր`ուղղված ոչ միայն ընդդիմությանը, այլև հասարակությանը, որտեղ առկա էր «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը:

«Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց` «ձեր դեմ խաղ կա» և մենք կյանքի գնով կպաշտպանենք ժողովրդի քվեն»,- հայտարարել է Հակոբյանը: