Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը երեք տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական Դոնեցկ քաղաքի «Մետալուրգ» թիմի հետ:
Ինչպես հաղորդում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը, Մկրտչյանը Դոնեցկ կմեկնի ապրիլի 1-ին:
Հիշեցնենք, որ 2009 թվականին «Փյունիկից» «Մետալուրգ» մեկնեց Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ` Հենրիխ Մխիթարյանը, ով 2010 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց Ուկրիանայի ուժեղագույն թիմ` «Շախտյոր», որտեղ հանդես է գալիս հիմնական կազմում: