Home / Հայաստան / Հրդեհ` Կամերային երաժշտության տանը. այրվել է տնօրենի գույքը

Հրդեհ` Կամերային երաժշտության տանը. այրվել է տնօրենի գույքը

Մարտի 31-ին՝ ժամը 05.47-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել`06.28-ին:

Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը՝ իր գույքով:

Հրդեհի հետևանքով կամերային երաժշտության տան 48-ամյա պահակ Տարոն Թորոսյանը ծխահարվել է:

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը, պարամեդիկ–փրկարարների կողմից Թորոսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Թորոսյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: