Երկրպագուների համառուսաստանյան միությունը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին`վերջինից պահանջելով պարզել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպի մանրամասներն առ այն, որ ավելի քան 100 ռուսաստանցի երկրպագուներ, տոմսերը ձեռքներին, չէին կարողացել մտնել մարզադաշտ, գրում է soccer.ru-ն:
«Մեր կարծիքով, հատուկ մեզ համար տրամադրված սեկցիայում նստատեղերի բացակայությունը ընդունող կողմի թերացման արդյունք էր: Բացի դա, միջադեպը տեղի ունեցավ խաղի մեկնարկից 15-20 րոպե առաջ: Միաժամանակ այս ամենին կարելի է հավելել մարզադաշտի մուտքի մոտ մարդկային կուտակումների և հրմշտոցների հանգամանքը: Այստեղ կազմակերպիչների սխալ հաշվարկն ակնհայտ է:
Խնդրում ենք Ռուսաստանյան ֆուտբոլային միությանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ պարզել այս խնդիրը, և դիտարկել հայակական ֆեդերացիայի կողմից պաշտոնապես ներողություն խնդրելու և մեզ հասցված վնասը փոխհատուցելու հնարավորությունը»,- ասված է դիմումի մեջ: