Home / Հայաստան / 12 տարեկան աղջիկը ծննդաբերել է դպրոցական էքսկուրսիայի ժամանակ

12 տարեկան աղջիկը ծննդաբերել է դպրոցական էքսկուրսիայի ժամանակ

Հոլանդական Գրոնինգեն քաղաքի բնակիչ համարվող 12-ամյա աղջիկը ծննդաբերել է դասարանական էքսկուրսիայի ընթացքում:

Ուշագրավն այս պատմության մեջ ոչ թե երիտասարդ մոր տարիքն է, այլ այն փաստը, որ աղջնակի հղիության մասին չեն իմացել ոչ աղջիկը, ոչ նրա ծնողները:

Էքսկուրսիայի ընթացքում աղջիկը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել: Ուսուցիչը անմիջապես շտապ օգնություն է կանչել:

Գրոնինգենի հիվանդանոցում դպրոցականն առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել: Նրան օգնության համար սոցիալական աշխատող են տրամադրել: