Երեկ Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ Պետդեպի մամուլի փոխխոսնակ Մարկ Տոներին հարց են ուղղել Հայաստանի և Իրանի համագործակցության վերաբերյալ: Լրագրողին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչպես է ԱՄՆ Պետդեպը վերաբերում նրան, որ նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Իրանում և մի շարք համաձայնագրեր է ստորագրել, այդ թվում` էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին:
Մարկ Տոները նշել է, որ ինքը մանրամասների չի տիրապետում և կարող է հարցին պատասխանել միայն համաձայնագրերի բնույթն իմանալուց հետո:
«Իրանի հետ բիզնեսով զբաղվելու հարցում մեր քաղաքականությունը միշտ հստակ է եղել, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք, երբ Իրանը չի կարողացել պարզաբանել իր միջուկային ծրագրի հետ կապված հարցերը: Բայց ես չգիտեմ` ինչ համաձայնագրեր են դրանք, ինչ են դրանք բացահայտում: Ես կփորձեմ ճշտումներ անել և հետագայում պատասխանել Ձեզ», – ասել է Տոները: