Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցում էին հայկական մի շարք թերթերի, ինտերնետային կայքերի խմբագիրներ, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Հավաքի ժամանակ քննարկվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման պահանջով միջոցառումների շարք անցկացնելու առաջարկներ: Հնչած առաջարկներից քննարկման արդյունքում ընդունվել է գործողությունների ծրագիր, որը ըստ համաձայնեցված ժամանակացույցի կիրականացվի առաջիկայում»: