Մոսկվայի քաղաքապետարանը արտոնել է «Ցասման օր» ակցիայի անցկացումը, որն արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Կարլ Մարքսի հուշարձանի մոտ, այս մասին այսօր «Ինտերֆաքսին» հաղորդել է «Ձախ ճակատ» արմատական շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը:
Այս անգամ կազմակերպիչները որոշել են միջոցառումը չանցկացնել ապրիլի 12-ին, սովորույթի համաձայն, քանի որ ապրիլի 12-ին նշվում է տիեզերագնացության օրը: «Մենք ոչ կոռեկտ ենք համարում համատեղել այս սուրբ օրը իշխանությունների քննադատության հետ»,- ասել է Ուդալցովը: Այդ իսկ պատճառով հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 10-ին:
«Ձախ ճակատ» շարժման ղեկավարը կոչ է արել հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներին իրենց հետ սև գույնի որևէ իր բերել: Նրա խոսքով` դրանք «սև նշանները» կլինեն` գործող իշխանությունների նկատմամբ անվստահության խորհրդանիշներ: Կազմակերպիչները նաև խորհուրդ են տալիս սև գույնի հագուստով գալ հանրահավաքի և արևային ակնոցներ կրել:
Թեև քաղաքային իշխանություններն ապրիլի 10-ի համար երթ չեն արտոնել, Ուդալցովը խոստացել է այդ առնչությամբ դիմել անգամ նախագահի վարչակազմին և իրենց պահանջները ներկայացնել: